Դանդաղ, բայց հստակ պատերազմները թևակոխում են առանց հպման մարտերի


11:58 , 13 փետրվար, 2018
Դանդաղ, բայց հստակ պատերազմները թևակոխում են առանց հպման մարտերի (без контактный бой)։ Դրա հեղինակներն, իհարկե, ամերիկացիներն են իրենց դրոններով, տամոհավկներով, արբանյակներով, ռազմական ռոբոտներով և բազմաթիվ այլ ռազմական տեխնիկայով։ Ժամանակի ընթացքում էլ չեն լինելու «Ռեմբոներ», ովքեր կկարողանան մարտնչել ռազմի դաշտում՝ թշնամիներին խուճապի մատնելով իրենց հերոսություններով։ Կլինեն օպերատորներ, ովքեր մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա կսեղմեն ջոյսթիկի կոճակը, և դրոնի արձակած հռթիռը կոչնչացնի մի քանի տասնյակ «Ռեմբոների», ովքեր այդպես էլ չեն իմանա՝ որտեղից եկավ այդ չարաբաստիկ հրթիռը։ Դրա վառ ապացույցն օրերս Սիրիայում ռուսական վարձկանների խմբի հետ պատահածն էր։ Երբ մի քանի ժամում 200-ից մինչև 600 (տարբեր տվյալներով) վարձկան սպանվեց ամերիկացիների նմանատիպ գործողություններից։