10:52 , 13 փետրվար, 2018
Այն բոլորովին չոր չէ, ուստի կրեմի կարիք չի զգացվի:
Բաղադրիչներ
✓ Ալյուր՝ 1 բաժակ
✓ Հավկիթ՝ 5 հատ
✓ Շաքարավազ՝ 1 բաժակ
✓ Փխրեցուցիչ՝ 2,5 թ/գ
✓ Աղ՝ մի պտղունց
✓Ջուր՝ 140 մլ
✓ Կիտրոնաթթու՝ 1/4թ/գ
✓ Ձիթապտղի յուղ՝ 90 մլ
Պատրաստման եղանակը
- Վերցնում ենք հավկիթները և առանձնացնում դեղնուցը սպիտակուցից:
- Խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, աղը, 150 գ շաքարավազը:
- Փոքրիկ անցք ենք անում ալյուրի մեջ և այնտեղ լցնում ենք դեղնուցները, ապա ավելացնում ջուր: Խառնում ենք: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը:
- Խառնում ենք գդալով, իսկ հետո՝ հարիչով, մինչև կդառնա միաձույլ զանգված։
- Հարում ենք 5 ձվի սպիտակուցն այնքան, մինչև կստացվի կայուն փրփուր:
- Դանդաղ լցնում ենք կիտրոնաթթուն, հարում ենք, ապա ավելացնում ենք մնացած շաքարավազը և կրկին հարում ենք, մինչև ստացվի խիտ զանգված:
- Սպիտակուցներն ավելացնում ենք խմորին և դանդաղ ու խնամքով խառնում ենք սիլիկոնե փայտիկով:
- Ջեռոցի ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի: Ամանի մեջ դնում են յուղաթուղթը և վրան լցնում խմորը։
- Եփում ենք այն 45 րոպե: Եփելուց հետո թողնում ենք բիսկվիտը մի փոքր սառչի, ապա մատուցում:
- Այս բիսկվիտը պահպանվում է մեկ շաբաթ: Միայն հարկավոր է այն փաթաթել թղթով:
Բարի ախորժակ: