«Ժամանակ». Վահագն Աբգարյանի քրգործը նոր երանգներ է ստանում. ձերբակալությունների ալիքը հասնելու է Լոռու ոստիկանության պետին և գործը հսկող դատախազին


10:50 , 13 փետրվար, 2018

«Ալավերդցի Վահագն Աբգարյանի մասնակցությամբ քրեական գործը գնալով նոր երանգներ է ստանում։ Ինչպես ասում են, այդ խմորը գնալով շատ ջուր է վերցնելու։ Ընդ որում՝ խոսքը պաշտոնյաների ձերբակալությունների և կալանավորումների մասին է։ Ինչպես գիտենք, նախօրեին ձերբակալվեց և կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ 

Նույն գործի շրջանակներում արդեն 4 կալանավորված քննիչ կա։ Ալավերդիում մեր աղբյուրները պատմեցին, որ ձերբակալությունների ալիքը հասնելու է ընդհուպ՝ Լոռու ոստիկանության պետ և գործը հսկող դատախազ, քանի որ մոտ երկու տարի առաջ Ալավերդու շուկայում կատարված սպանությունից, կրակոցներից հետո հարուցված քրեական գործով պատշաճ քննություն չի կատարվել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: