Բիլ Գեյթսի աղջկան հիմա քննարկում են բոլորը, քանի որ նրան արգելված է եղել օգտվել սոցկայքերից. բացահայտվել է, թե ինչպես է նա իրականում ապրում


03:30 , 13 փետրվար, 2018

Բիլ և Մելինդա Գեյթսերն իրենց անձնական կյանքը փակ են պահում: Բայց նրանց 21-ամյա դուստրը չի առանձնանում յուրահատուկ գաղտնապահությամբ և վերջերս հատկապես դարձել է քննարկվող:

Բիլ Գեյթսն իր մի քանի միլիոնանոց ունեցվածքը կտակելու է բարեգործական կազմակերպությունների՝ թողնելով իր ընտանիքին միայն մի փոքրիկ մաս:

Նրա դստեր՝ Ջենիֆերի կյանքից մոտ 5 տարի առաջ շատ քչերը որևէ բան գիտեին, նրան արգելված էր օգտվել սոցկայքերից: Իսկ այժմ, ըստ նրա հրապարակումների, կարելի է ընդհանուր պատկեր կազմել:

Նա այս տարի ավարտում է Սթենփորդի համալսարանը և հիմա լրջորեն տարված է ձիասպորտով:

Անցած տարի նրա կյանքում հայտնվել է Նայել Նասար անունով տղան, ում հետ նա ճանապարհորդում է աշխարհով մեկ և զբաղվում ձիերով:

Ջենիֆերին կարելի է հաճախ տեսնել տղայի հետ համատեղ լուսանկարներում: Այն վայրերը, որտեղ նրանք լուսանկարվում են, իրոք ցնցում են մարդկանց:

Երբեմն լուսանկարներում կարելի է տեսնել նաև աղջկա ծնողներին, կրտսեր քրոջը: Հիմա Ջենիֆեր Գեյթսը լրջորեն տարված է ձիասպորտով և պարբերաբար մասնակցում է մրցույթների: