Այն, ինչ հայտնաբերվեց էքսպրես փոխադրումների տուփի մեջ, անսովոր էր և կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ


03:00 , 13 փետրվար, 2018

Մի մեքսիկացի շատ լուրջ խնդրի առաջ էր կանգնել, երբ արևմտյան Խալիսկո նահանգից կենտրոնական Կերետապո նահանգ պետք է ուղարկեր վագրիկի: Բայց նա գտավ լուծումը՝ սովորական պլաստիկ տուփով էքսպրես փոխադրումների միջոցով կենդանուն ուղարկելով: Կասկածելի տուփը հայտնաբերեց ոստիկանական շունը:

Ներսում գտան փոքրիկ գիշատչին: Կենդանուն վտանգ չէր սպառնում, փաստաթղթերը տեղում էին, բայց կենդանու հետ դաժան վարվելակերպի համար մեքսիկացուն ուղարկեցին կենդանիների պաշտպանության կենտրոն, և ոստիկանությունը հետաքննություն սկսեց: