Ճապոնացիներն ստեղծել են Toyota Land Cruiser Prado-ի նոր տարբերակ։ Մեքենան դեռևս նախատեսված է բրիտանական շուկայի համար։ Վատատեսներն արդեն այն անվանել են Prado աղքատների հաար։
Թարմ մոդիֆիկացիան ստացել է սիմվոլիկ Utility անվանումը, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «օգուտ»։ Մեքենան ներկայացված է բավականին համեստ կոմպլեկտացիայով, չնայած զուրկ չէ էլեկտրական կառավարմամբ ապակիներից, սրահին հեռակառավարմամբ հասանելիությունից։
Մեքենայում կա օդորակիչ ու երաժշտություն լսելու բավականին հարմար համակարգ։ Առանց դրա Տոյոտա վաճառելն ամոթ կլիներ։
Շարժիչը՝ 2.8 լիտր դիզել, 177 ձիաուժ։
Արժեքը՝ 45.000 դոլար։