10 ամերիկացիներից 7-ը հիացած է Դոնալդ Թրամփի տնտեսական հաջողություններով


11:52 , 12 փետրվար, 2018
Ըստ ԱՄՆ-ում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումների՝ ամեն 10 ամերիկացիներից 7-ը հիացած է Դոնալդ Թրամփի նախագահության 1 տարվա ընթացքում գրանցված տնտեսական հաջողություններով։ Փաստորեն, նախագահի հայտնի բանաձևի՝ «Առաջինն Ամերիկան» առարկայացումը շարքային ամերիկացիների զգալի մասը զգում է սեփական կենցաղում։
Հետո էլ ասում ենք... Շատ էլ՝ երկրի արտաքին քաղաքականության արդյունքները հակառակ համեմատական են տնտեսական ցուցանիշներին, միևնույն է, նախագահին ընտրողն օրեցօր ավելի լավ ապրող շարքային ամերիկացին է։