F-16-ի կործանումը կարծես թե անակնկալի բերեց Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը


11:40 , 12 փետրվար, 2018
Սիրիայի սահմանին տեղի ունեցած միջադեպին հաջորդած փուլում իրանական և իսրայելական կողմերի գործողությունները վերլուծելիս նկատում ենք, որ սիրիական ՀՕՊ ստորաբաժանումները տեղեկացված են եղել իսրայելական գործողության վերաբերյալ, և ըստ ամենայնի՝ Թել Ավիվը միանգամայն այլ արդյունք է ակնկալել, այն է՝ ռազմական հարձակմամբ խուճապ առաջացնել Սիրիայի բանակի շարքերում և շարունական գործողությունների միջոցով Իրանին ներքաշել պատերազմի մեջ: 
Սակայն F-16-ի կործանումը կարծես թե անակնկալի բերեց Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որն իր գործողությունները լեգիտիմացնելու և Իրանի նկատմամբ միջազգային ճնշում ստանալու նպատակով խորհրդակցություն անցկացրեց Վաշինգտոնի հետ՝ բնականաբար, ստանալով վերջինիս աջակցությունը: 
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այստեղ գոնե հռետորաբանության մակարդակով բավականին հանգիստ վերաբերեցին, ընդհակառակը, իսրայելական ոնչնչացված կործանիչի լուսանկարները իսլամական հեղափոխության հաղթանակի շրջանակներում անցկացվող միջոցառումների լուսանկարներին զուգահեռ շրջանառվում էր հետաքրքիր մեկնաբանություններով: