2018-ի հեղաշրջում «տաուպ» գույներն արդեն սկսել են ողողել այն ամենը, ինչ հնարավոր է. դրանք նորաձև են և դեռ երկար կմնան դասականության շրջանակներում


08:00 , 12 փետրվար, 2018

Նորաձևության մեջ փոփոխությունները լույսի արագությունից էլ արագ են կատարվում, նեղ ջինսերը մի քանի րոպե հետո արդեն համարվում են հնաոճ, գունային համադրություններն՝ անցած նորաձևություն և այլն:

Բայց, չնայած այդ փոփոխություններին, կան բաներ, որոնք միշտ կմնան անփոփոխ և երկար ժամանակ կլինեն նորաձևության բարձր հորիզոնականներում, օրինակ՝ «տաուպ» գույները: Դրանք այս  տարի ուղղակի ողողելու են ոճի և գեղեցկության հնարավոր բոլոր շրջանակները: Դրանք հայտնի են և տարածված ոչ միայն հագուստի, այլև դիմահարդարման, մատնահարդարման, աքսեսուարների, անգամ ինտերիերի շրջանակներում: Ներկայացնում ենք մի քանի օրինակ․