Տարբեր երկրներում փոստն աշխատում է տարբեր ձևով


03:30 , 12 փետրվար, 2018

Կան վայրեր, ուր փոստն ուշանում է, բայց իտալական Վիչենցա քաղաքի փոստատարներից մեկը բացարձակապես չի հասցնում նամակները: Նա արդեն 8-րդ տարին է՝ ուրիշի նամակները տանում է իր տուն։

Այս ընթացքում այնտեղ հավաքվել է 572 կգ նամակ: Կարծես նա ընդհանրապես չի աշխատել:

Սուտը բացահայտվել է, երբ նամակների մի մասը արխիվ է հանձնել և դրանք նշել «Իտալիայի փոստ» անվանմամբ: