ԱՄՆ-ի պետքարտուղարը Աֆրինի պատերազմի հարցով մեկնում է Թուրքիա


13:40 , 11 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը այսօր՝ փետրվարի 11-ին կմեկնի Հորդանան, այնուհետ՝ Թուրքիա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի Աֆրինի հարցը։

Թուրքիայից հետո սպասվում է Թիլլերսոնի այցը Լիբանան, Եգիպտոս եւ Քուվեյթ։ Պետքարտուղարը Մերձավոր Արեւելքում կլինի մինչեւ փետրվարի 16-ը:

Ամերիկյան պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն,  թուրքերի հետ բանակցություններ վարելը չափազանց բարդ է, քանի որ երկկողմ հարաբերություններում լարվածություն կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։