Լանա Դել Ռեյը համերգի ժամանակ լաց է եղել դանակը ձեռքին երկրպագուի պատճառով


22:00 , 10 փետրվար, 2018

Ֆլորիդայում ոստիկանությունը ձերբակալել է զինված տղամարդու, ով հետապնդել է և ծրագրել առևանգել երգչուհի Լանա Դել Ռեյին: 43-ամյա Մայքլ Հանթը երգչուհուն սպասել է Amway կենտրոնի մոտ, որտեղ երգչուհին պետք է համերգ ունենար: Նրա մոտ հայտնաբերվել են դանակ և շոուի տոմս: Այս մասին գրում է Life-ը:

Թեև Օռլանդոյում Լանայի համերգի ժամանակ Մայքլը կալանավորված է եղել, Լանան, միևնույն է, վախեցել է տեղի ունեցածից հետո, նա լաց է եղել: Նա խոստովանել է, որ շատ է նյարդայնանում և վախեցած է:

«Ներեցեք, ես չէի կարծում, որ այդքան հուզականորեն կարձագանքեմ իրավիճակին: Ամենը, ինչ ինձ այսօր պետք է այս երեկոյան, ձեզ հետ լինելն է: Ես ինձ շատ վախեցած էի զգում և պարզապես, չգիտեմ, մի քիչ նյարդայնանում եմ մինչև հիմա»,- ասել է Դել Ռեյը:

Հետո նա ներողություն է խնդրել իր ձայնում դողի համար և հավաքված հանդիսատեսին առաջարկել է շարունակել համերգը: