Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան


16:00 , 10 փետրվար, 2018

Aysor.am-ը գրում է.

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին մոտակա ժամանակներս հրավիրել է այցելել Փհենյան: Այս մասին շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներին հայտնել է հարավկորեական նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է  ТАСС-ը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակությունը այսօր Երկնագույն տանը կայանալիք բանակցությունների ժամանակ փոխանցել է այդ ուղերձը Մուն Չժե Ինին: Դրանում, ներկայացուցչի խոսքով՝  Կին Չեն Ընը ցանկություն է հայտնել հանդիպել հարավկորեական ղեկավարի հետ «որքան հնարավոր է շուտ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ