14:00 , 10 փետրվար, 2018
Մոսկվայի «Լոկոմոտոիվի» և Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված Սարգիս Հովհաննիսյանը թիմի մարզման ժամանակ կրկնել է մոսկովյան ակումբի կազմում գրեթե 20 տարի առաջ հեղինակած իր շքեղ գոլը:
1999 թվականին Հովհաննիսյանը` Ալբերտ Սարգսյանի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գրավել է Մոսկվայի «Տորպեդոյի» դարպասը ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Այսօր արդեն այդ գոլը կրկնելու համար 49-ամյա մասնագետին օգնել են «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Վլադ Իգնատևը և դարպասապահ Նիկիտա Մեդվեդևը:
Մանրամասները` «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքի ներկայացրած տեսանյութում.