ԱՄՆ պետքարտուղարը Աֆրինի հարցով մեկնում է Թուրքիա


11:40 , 10 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի Աֆրինի հարցը: Այդ մասին տեղեկացնում է քրդական ANF լրատվական գործակալությունը։

Պաշտոնյաներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ, տեղեկացրել է, որ Թիլերսոնը ճնշում է գործադրելու Թուրքիայի կառավարության վրա, որպեսզի դադարեցվեն թուրքական բանակի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունները։