Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 բրոնզե մեդալ է նվաճել Թախտիի գավաթի խաղարկությունում


11:30 , 10 փետրվար, 2018

Armsport.am-ը գրում է.

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Իրանում մասնակցել է Թախտիի գավաթի խաղարկությանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մեր մյուս ըմբիշները ժամանակից շուտ դուրս են մնացել պայքարից: