«Հրապարակ». Արարատի մարզպետարանի՝ կոռուպցիայի գործով անցնող կրթության վարչության նախկին գլխավոր մասնագետը վերանշանակվել է


10:00 , 10 փետրվար, 2018
«Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն աշխատանքում վերականգնել է մարզպե­տարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախ­կին գլխավոր մասնագետ, կոռուպցիայի գործով անցնող Օֆելյա Մուրադյանին, որն իր համագյուղացին է: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Մուրադյանի և Նոր կյանքի դպրոցի նախկին տնօրեն նրա որդու՝ Արամ Ստեփանյանի մասնակ­ցությամբ կոռուպցիոն սկանդալ բացահայտվեց, կային մոտ երեք տասնյակի հասնող տուժողներ: Մայր ու որդի, ըստ մեղադրանքի, գումար էին շորթել քաղաքացիներից՝ աշխատանքի տեղավորելու դիմաց: 2016-ին գործն ուղարկվել էր դատարան, Օֆելյա Մուրադյանին մե­ղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօր. 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափերով կաշառք ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ 4-10 տա­րի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: