«Ժամանակ». Նոր օրենքի ընդունումը կրոնական միավորումներին հնարավորություն կտա մտնել հիվանդանոցներ, ծերանոցներ, ազատազրկման վայրեր ու զորամասեր


09:40 , 10 փետրվար, 2018

«Հայաստանի խորհրդարանն առաջիկայում պետք է կատարի հերթական տնային առաջադրանքը՝ ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենք, որի նախագիծն արդեն պատրաստ է: Նոր օրենքի ընդունումը մտնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ: 

Այս փոփոխություններով էականորեն ընդլայնվելու է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ինչ-որ չափով սահմանափակելով պետության դերը միջամտելու կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Կրոնական միավորումներին հնարավորություն է տրվում մտնել ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլ անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: