Ես հպարտ եմ և ուրախ, որ ունեմ Գագիկ Ծառուկյանի նման վստահելի գործընկեր. Արծվիկ Մինասյան


21:10 , 9 փետրվար, 2018

Aysor.am-ը գրում է.

Այսօր Հայաստանի բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև  համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Ըստ այդմ, նրա ղեկավարած բարեգործական հիմնադրամը 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է տրամադրել Բնապահպանության նախարարությանը։

«Չափազանց կարևոր է, որ պարոն Ծառուկյանը և բարեգործական հիմնադրամն իր քաջալերանքն ու պատրաստակամությունը դրսևորեց շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրերում՝ մասնակցելու առումով», - այսօր ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ հուշագրի ստորագրումը պատմական պահ է, ինչը կարող է Հայաստանում մի այնպիսի մշակույթ ձևավորել, որը կարող է օրինակելի լինել մյուսների համար։

«Մեր շատ հայրենակիցներ, ովքեր ունեն ցանկություն ու սեր բնության հանդեպ, կարող են հետևել այս օրինակին։ Ես հպարտ եմ և ուրախ, որ Հանրապետության նախագահի հանձնարարականը կատարվում է՝ իրականացնել ծրագրեր շրջակա միջավայրը բարելավելու համար և աջակցել մեր այս հրաշք բնության պահպանությանը, նաև այս մեծ նախաձեռնության մեջ ունեմ այնպիսի վստահելի գործընկեր, ինչպիսին պարոն Ծառուկյանն է», - ասաց Մինասյանը ու դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց. «Շնորհակալ եմ, պարոն Ծառուկյան»։

Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց համագործակցության պատճառը «պարոն Մինասյանի պահվածքն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։