Ի պատիվ մայրիկիս՝ աղջկաս տվել ենք նրա անունը. ծնվել է երգիչ Արթուր Հակոբյանի՝ Միստր X-ի առաջնեկը


16:15 , 9 փետրվար, 2018

Aysor.am-ը գրում է.

Փետրվարի 5-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգիչ Արթուր Հակոբյանի (Միստր X) և երգահան, հաղորդավար Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը: 3 կգ 150 գ քաշ ունեցող դստրիկին ծնողները տվել են Իզաբել անունը՝ ի պատիվ Արթուրի մայրիկի: Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը ժպիտով նկատեց՝ դստրիկն ավելի շատ նման է գեղեցկուհի մայրիկին, երկուսն էլ հիմա տանն են գտնվում ու իրենց շատ լավ են զգում:

«Մայրս մեզ հետ է ապրում ու երեխային խնամելու հարցում օգնում է մեզ: Բայց ասեմ, որ մեր մյուս հարազատներն էլ մեզ մենակ չեն թողնում, անընդհատ մեր կողքին են», - մանրամասնեց երգիչը:

Սովորաբար, հայրիկները կարևորում են, որ իրենց առաջնեկը տղա լինի: Հարցին՝ արդյոք նման սպասումներ ինքը ևս ուներ, Ա. Հակոբյանը խոստովանեց.

«Իրականում՝ այո, սպասում էի, որ առաջնեկը տղա կլինի: Բայց աղջիկն ինձ ավելի է ուրախացրել, ու հիմա նույնիսկ դժվարանում եմ նկարագրել զգացողություններս: Աննկարագրելի է այն, ինչ ապրում եմ այս օրերին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ