Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել


16:00 , 9 փետրվար, 2018

Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական էջում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում, նշել, որ անհրաժեշտ է կյանքի կոչել մինսկյան պայմանավորվածությունները:

Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև շփումները: