Զարուհի Փոստանջյանն իրավախախտումների մասին բարձրաձայնելու ընթացքում գոնե պետք է ինքը չդիմի դրան


13:48 , 9 փետրվար, 2018

Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իրավախախտումների մասին բարձրաձայնելու ընթացքում գոնե պետք է ինքը չդիմի նման քայլի:
Երևան մոլը որպես քարոզչության հարթակ ընտրելու որոշումը խելացի էր զուտ այն տեսանկյունից, որ նման տեղերն այսօր Երևանի թերևս ամենամարդաշատ վայրերն են, մինչդեռ ամենից առաջ Երևան մոլը մասնավոր տարածք է, ուստի ցանկացած չճշտված, սեփականատիրոջից թույլտվություն չվերցրած քարոզչաերթն անօրինական է:

Լրիվ նույնը կլինի, եթե Զարուհի Փոստանջյանն առանց թույլտվության համահայկական իր ընդվզումն անցկացնի մեզնից մեկի տանը: Չենք հանդուրժի, որքան էլ ընդվզման թեմաները հոգեհարազատ լինեն: