Ներկայումս բանակցային գործընթացում որոշ ինտենսիվություն, հստակություն և տրամաբանություն է նկատվում. Մամեդյարով


11:50 , 9 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը, սակայն կարծում է, որ հարկավոր են ավելի վճռական և արդյունավետ քայլեր: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ֆրանսիական Le Journal Du Parlement-ին տված հարցազրույցում. հայտնում է АПА-ն:

Նախարարը հավելել է, որ ներկայումս բանակցային գործընթացում որոշ ինտենսիվություն, հստակություն և տրամաբանություն է նկատվում:

«Ադրբեջանը կշարունակի համանախագահների հետ քայլերն այդ ուղղությամբ: Մենք բոլորից շատ ենք հետաքրքրված հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»,- ասել է նա:

Մամեդյարովը նաև նշել է, որ Բաքուն հույս ունի, որ Փարիզը հետագայում ևս ակտիվ մասնակցություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորմանը: