Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է հեռանալ պաշտոնից, եթե երկրի ընդդիմությունը կարողանա ապացուցել իշխանությունների կապն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Ինչպես տեղեկացնում է Gazeteduvar-ը՝ Էրդողանը նաև մեղադրել է ընդդիմադիրներին քուրդ զինյալների հետ կապեր ունենալու համար:
«Այ այդքան խեղճուկրակ ես դու, ինձ մի՛ խոսեցրու, անցյալն ինձ մի՛ հիշեցրու», - ասել է Էրդողանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: