Կկարողանա՞ք հաղթահարել այս նյարդային վարժությունը, որը հանձնարարվում էր դեռ հին դասագրքերում


06:30 , 9 փետրվար, 2018

Եթե դուք ունեք ազատ ժամանակ և ցանկանում եք ոչ այնքան ստանդարտ կերպով հետաքրքրությամբ լցնել այդ մի քանի րոպեն, ապա այս վարժությունը, որը հանձնարարվում էր բավականին հին դասագրքերում, ձեզ համար է:  Ընդամենը հարկավոր է 1-90 թվերը գտնել աղյուսակի մեջ ըստ հերթականության:

Կախված նրանից՝ որքան ժամանակում ձեզ կհաջողվի դա անել, արդյունքը կլինի այսպիսին.

5-10 րոպեում - դուք յուրահատուկ ուշադրություն ունեք

10-15 րոպեում - լավ է

15-20 րոպեում - միջին արդյունքներ

20-25 րոպեում - բավարար է․ ոչ շատ մեծ ուշադրություն, բայց աննկարագրելի համբերություն ունեք: