Calvin Klein-ը մեղադրվում է կանանց չհարգելու և պեդոֆիլիայի մեջ. այս գովազդը քաոսի է վերածել համացանցը


05:30 , 9 փետրվար, 2018

Ազդեցիկ ընկերություններն ամեն տարի փորձում են մտածել գովազդի այնպիսի տարբերակ, որն իր վրա կսևեռի մարդկանց ուշադրությունը: Այս անգամ Calvin Klein-ին լիովին հաջողվել է դա անել, քանի որ ոչ այնքան համեստ դիրքերով աղջիկների գովազդային պաստառները մեծ աղմուկ են բարձրացրել:

Ամենաշատ քննարկվող մոդելն այս դեպքում Կլարա Կրիստենն է:

Ինստագրամյան օգտատերերից մեկն այսպես է արտահայտվել. «Կարծում եմ՝ սա ամենանողկալի և կնատյաց գովազդն է, որ երբևէ հանդիպել եմ: Դրա ստեղծողները և պատասխանատուներն ուղղակի ամոթալի են»:

Օգտատերերը կարծում են, որ մոդելները չափազանց երիտասարդ տեսք ունեն այստեղ իրենց տարիքի համեմատ:

Calvin Klein-ին մեղադրում են կնատյաց լինելու, կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունքի, անգամ պեդոֆիլիայի մեջ:

Կազմակերպությունը հույս ուներ շոկի ենթարկել մարդկանց այս գովազդով և կարծես թե բավականին լավ հասել է նպատակին: