Սա աշխարհում զենքի մեծագույն ցուցահանդեսն է, որը կարծես կողմ է մարդկանց կյանքը խլելուն


01:30 , 9 փետրվար, 2018

Հրազենն ավելի շատ ամերիկացու կյանք է խլել, քան ահաբեկիչները կամ հիվանդությունները: Բնակչության մոտ եղած զենքի թիվը պաշտոնապես հայտնի չէ, և անգամ պատկերացումներ չկան դրա վերաբերյալ: 2017 թվականին ոմն Սթիվեն հրաձգություն բացեց Լաս Վեգասում, որը մեծաքանակ կյանքեր խլեց, իսկ այս տարի կարծես թե ոչինչ չի պատահել․ Լաս Վեգասում բացվեց աշխարհում զենքի ամենամեծ ցուցահանդեսը:

Ազգային հրաձգության ասոցիացիան ամենաազդեցիկ խմբերից է, որտեղ գրանցված է 4 մլն մարդ:

2017 թվականին Թրամփը ստորագրեց պայմանագիրը, որտեղ չեղյալ է հայտարարվում օրենքը, որն արգելում է հոգեկան շեղումներով մարդկանց զենքի վաճառքը:

Ազգային հրաձգության ասոցիացիան նախագահական աթոռի պայքարի ժամանակ Թրամփի կողմից է եղել, և այժմ զենքի կիրառման հետ կապված որևէ արգելքի սպասում ունենալը լրիվ անիմաստ է:

Ցուցահանդեսը կոչվում էր SHOT, որն աշխարհում մեծագույն ցուցահանդեսն է, ուր ներկայացվում են որսորդության սարքավորումների, հրացանների և սպորտի հրաձգային տեսակների զենքեր:

Small Arms Survey ուսումնասիրող կազմակերպության տվյալներով ԱՄՆ-ի 316 մլն բնակչությանը հասնում է 280 մլն հրազենային զենք: ԱՄՆ-ում հրաձգությունից տարվա մեջ մահանում է մոտավորապես 30 000 մարդ: