Ուիլ Սմիթը ծաղրում է որդուն՝ Ջեյդենին՝ կրկնօրինակելով նրա «Icon» երգի տեսահոլովակը


20:00 , 8 փետրվար, 2018

Ուիլ Սմիթի երաժիշտ որդին՝ Ջեյդեն Սմիթը, Spotify երաժշտական հավելվածում 100 միլիոն լսում է հավաքել, ու հայրը որոշել է նշել այս իրադարձությունը՝ ծաղրելով կրկնօրինակելով տղային։

Ջեյդեն Սմիթի առաջին ալբոմը՝ «SYRE»-ը, դուրս եկավ ամսվա սկզբին։ Այս հիշարժան պահը նշելու համար նրա հպարտ հայրն իր տարբերակով ներկայացրեց նրա «Icon» երգի տեսահոլովակը։ Նա հոլովակով կիսվել է Ինստագրամում անցած երեքշաբթի։

A post shared by Will Smith (@willsmith) on

Ուիլ Սմիթը հագնվել է այնպես, ինչպես որդին իր տեսահոլովակում։ Այնուամենայնիվ, կա մի աննշան տարբերություն. ավագ Սմիթը սպորտային կոշիկների փոխարեն հողաթափերով է։ Ծնողները պարզապես չեն հասկանում նման բաները...