«Եկեք հասկանանք». ընտանեկան վեճերի ու բաժանությունների մասին պատմող նոր հեռուստահաղորդում հանրայինի եթերում


18:15 , 8 փետրվար, 2018

Ամուսնություն, ընտանիք, վեճեր, բաժանություններ, հեշտ ու դժվար հարաբերություններ. փետրվարի 9-ից Առաջին ալիքի եթերում կմեկնարկի նոր հեռուստանախագիծ: «Եկեք հասկանանք» հաղորդման շրջանակում Աելիտա Չիլինգարյանն ու Սոնա Աբրահամյանը փորձագետների և հրավիրված հյուրերի հետ միասին կփորձեն հասկանալ և լուծում տալ հաղորդման հերոսների խնդիրներին: 

Ընդունե՞լ կյանքի մարտահրավերները, թե՞ ամեն ինչ թողնել ինքնահոսի: Եթե ինքնուրույն գլուխ հանել չի ստացվում, Աելիտան և Սոնան կօգնեն հասկանալ միասին։

Հաղորդման առաջին հյուրերն Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյաններն են: Նշենք՝ հեռուստանախագիծը Առաջինի եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ 19:50-ին:

54321