Կովաչիչը կարող է հեռանալ Ռեալից


14:30 , 8 փետրվար, 2018
Armsport.am-ը գրում է.
Իտալական «Ռոման» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի ծառայություններով և ամռանը ցանկանում է իրականացնել նրա տրանսֆերը:
 
Sport.es-ի համաձայն՝ հռոմեացիները ցանկանում էին դեռ 2017 թվականի ամռանը գնել Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստին: «Ռոմայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին արդեն սկսել է բանակցել «Ռեալի» հետ այդ տրանսֆերի վերաբերյալ, սակայն վերջին խոսքը «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մոտ է:
 
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կովաչիչը մասնակցել է 7 հանդիպման: