Քլիվլենդը և Մինեսոտան NBA-ի ռեկորդ են սահմանել


14:20 , 8 փետրվար, 2018
Armsport.am-ը գրում է.
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փոխչեմպիոն «Քլիվլենդը» կանոնավոր առաջնության հերթական տուրի լրացուցիչ ժամանակում 140:138 հաշվով հաղթել է «Մինեսոտային»:
 
Այդ խաղում գրանցվել է ասոցիացիայի ռեկորդ: Երկու թիմերի բասկետբոլիստներն ընդհանուր առմամբ իրացրել են 40 երեքմիավորանոց նետում, որոնցից 21-ը տանտերերի կատարմամբ էր, 19-ը՝ հյուրերի:
 
Լավագույն ցուցանիշը գրանցել է Կարլ-Էնտոնի Թաունսը, ով հաջող է իրացրել բոլոր 6 նետումները: