Մոսկվան խորապես հիասթափված է ԱՄՆ-ի` ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումից. ՌԴ ԱԳՆ


13:10 , 8 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվան խորապես հիասթափված է ԱՄՆ-ի` ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր «ագրեսիվ» պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարություններից: Այդ մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` այդ մտադրությունները լարվածության մթնոլորտ են ստեղծում այն փուլում, երբ Սեուլի և Փհենյանի միջև երկխոսության նշաններ հայտնվեցին:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շուտով կհրապարակի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների «ամենակոշտ և ագրեսիվ շարքը»: