Վասկո դա Գաման 3.7 միլիոն եվրո կստանա Կոուտինյոյի տրանսֆերից


12:30 , 8 փետրվար, 2018
Armsport.am-ը գրում է.
Բրազիլական «Վասկո դա Գաման» երեք միլիոն եվրոյից ավելի կստանա կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ անգլիական «Լիվերպուլից» կատալոնական «Բարսելոնա» տրանսֆերի համար:
 
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, բրազիլական ակումբին է հասնելու գործարքի արժեքի 2.5 տոկոսը: Կոուտինյոն «Վասկո դա Գամայի» սան է:
«Բարսելոնան» պետք է երեք միլիոն վճարի Պրիմերայում նրան գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, այնուհետև ավելացնել ևս 750 հազար եվրո:
 
Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել հունվարին: