«Ժամանակ». ՀՀԿ-ն նազիր-վեզիրների հավաքածու է. նրանք չեն որոշելու՝ ով է լինելու սուլթանը. Սուրեն Զոլյան


09:30 , 8 փետրվար, 2018
«Ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ ՍուրԵն Զոլյանի հետ: Ներկայացնում ենք հատված:
 
-Պարոն Զոլյան, օրերս կա­ռավարությունը հավանու­թյուն տվեց օրենքի մի նա­խագծի, ըստ որի՝ կառավա­րության նիստերը խորհր­դարանական կառավարման մոդելին լիարժեք անցումից հետո անցկացվելու են դռնփակ ռեժիմով: Ընդհան­րապես իշխանությունների վերջին բոլոր նախաձեռնու­թյունները շատերը տեսնում են կոնկրետ անձանց հար­մարեցնելու կոնտեքստում: Համակարծի՞ք եք:
 
-Ես չէի ասի, որ սա ուղղված է կոնկրետ անձանց, դա ման­րուք է: Այն հարցերը, որ կառա­վարության նիստի ժամանակ քննարկվում են՝ նախապես քննարկված հարցեր են, և դա խորհրդարան չէ, որտեղ տար­բեր խմբակցություններ ելույթ­ներով են հանդես գալիս: Թե ինչու են նիստերը դառնում դռնփակ, լավ չեմ հասկանում, բացի լրագրողներից, ես չգի­տեմ որևէ մեկին, որ հետևի այդ նիստերին: