«Ժամանակ». Անակնկալ շրջադարձ Բաքվում. կլինի՞ Երևանի պատասխանը


09:15 , 8 փետրվար, 2018
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև արտգործնախարար Մամեդյարովը, արել է բավականին անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո:
 
Ընդ որում՝ Հաջիևի խոսքից պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի Հայաստանում նախագահական ընտրություններ ասելով, քանի որ ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում չեն անցկացվելու, և նախագահն էլ, ըստ էության, չի ունենալու նախկին լիազորությունները:
 
Ադրբեջանում նախագահական ընտրությունը Ալիևի հրամանով հոկտեմբերի հերթականից տեղափոխվել է ապրիլ՝ արտահերթի: