Նա զուգընկեր չունի, բայց շատ ջերմ հարաբերությունների մեջ է հսկայական մողեսի հետ. նրանք անգամ քնում են միասին


04:30 , 8 փետրվար, 2018

Համացանցի օգտատերերը հիացած են տարօրինակ ու ոչ սովորական այն ընկերությամբ, որ կա Մակգայվեր անունով սողունի և նրան տիրուհու միջև:

Մողեսի տերը գրկում և համբուրվում է իր արտասովոր ընկերոջ հետ, նրանք անգամ միասին քնում են մեկ անկողնում:

Կարմիր մողեսը բավականին հայտնի է համացանցում իր լուսանկարների և լեցուն կյանքի շնորհիվ:

Մակգայվերի տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են հավաքում, և Instagram-ում նա ունի արդեն 150 000 հետևորդ: