Exklusivelife.com-ը գրում է.
2018-ի ամենաքննարկված սերիալը շուտով կստանա իր հանգուցալուծում:
Հունվարի 8-ից «Արմենիա Պրեմիումի» եթերում մեկնարկել է՝ «SOS. Փրկեք մեր հոգիները» ֆիլմը, որը իր սյուժեյով տարբերվում է այլ հայկական սերիալներից:
Ներկայացնում ենք սերիալը գլխավոր դերկատարներից՝ դերասանուհի Էմմա Սապունջյանին, ով մարմնավորում է Էմմի կերպարին:
EXKLUSIVElife.com-ը դերասանուհուց կատարել է բացառիկ հարցազրույց Էմմա Սապունջյանից, ով խոսել է իր ստեղծագործական կյանքի, ,,SOS. Փրկեք մեր հոգիները,, ֆիլմի և սպասելիք նորությունների մասին:
Էմմի «SOS: Փրկեք մեր հոգիներն» մեծ քննարկումների կենտրոնում է, քանի որ այն առաջինն է իր տեսակի մեջ՝ միստիկ թրիլլեր է, և արդեն իսկ բավականին սիրվել է հեռուստադիտողների կողմից, ինչպես եղավ, որ նկարահանվեցիք այս նախագծում։
«Ինձ անչափ հաճելի է, որ ես ևս ներգրավված եմ այս սերիալում, քանի որ աշխատել եմ պրոֆեսիոնալների հետ,թե դերասանները, թե նկարահանող անձնակազմը շատ լուրջ էին վերաբերվում աշխատանքին ։Չչնայած ցուրտ պայմաններին՝ նկարահանումները անցնում էին շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում, ինչը ինձ համար, որպես սկսնակ դերասանի, շատ կարևոր էր։ Ինչպես նշեցի, նկարահանվել եմ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում, որի ռեժիսորը, ինչպես և «SOS: Փրկեք մեր հոգիներն», Հարութ Շատյանն է։ Հենց նրանից էլ առաջարկ ստացա մարմնավորելու Էմմի կերպարը, ինչի համար, կրկնում եմ, անչափ ուրախ եմ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։