Նազարբաեւի խնամին ֆինանսավորում է Շուշիի մզկիթի վերանորոգումը


17:00 , 7 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

«Հայաստանի զարգացման նախաձեռնությունների» (IDeA) հիմնադրամի օրերս հրապարակած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ IDeA հիմնադրամի դոնոր, ղազախ գործարար Կայրատ Բորանբաեւը ցանկություն է հայտնել գումար նվիրաբերել Շուշիի Վերին մզկիթի վերականգնման համար, մեծ իրարանցում առաջացրեց ադրբեջանական մամուլում։ Այն, որ Ղազախստանի նախագահի խնամին (Նազարբաեւի դստեր որդին ամուսնացած է Բորանբաեւի դստեր հետ) եւ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը սերտ կապեր ունի Հայաստանի հետ, անհանգստացնում է ադրբեջանական մեդիային։ Ալիեւին աջակցող Նազարբաեւի խնամու հայամետ գործունեությունը զայրացրել է նրանց։

Մասնավորապես, ադրբեջանական Trend գործակալության՝ Լեռնային Ղարաբաղում ղազախ բիզնեսմենի գործունեության մասին հարցմանը, Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունից պատասխանել են, որ վերջինս որեւէ գործունեություն Ղարաբաղում չի ծավալել։

«Մեր ունեցած ստուգված տեղեկություններով՝ Կայրատ Բորանբաեւը երբեք Լեռնային Ղարաբաղ չի այցելել, այնտեղ չի իրականացրել ու չի պլանավորել որեւէ նախագծի ֆինանսավորում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։