Պուտինի հանդիպում Էրդողանի և Ռոհանիի հետ դեռ նախատեսված չէ. Պեսկով


14:00 , 7 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Դեռ պայմանավորվածություն չկա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի հետ հանդիպման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագգահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Պուտինը մշտապես շփման մեջ է Թուրքիայի և Իրանի նախագահների հետ` սիրիական հարցը քննարկելու համար: