Armsport.am-ը գրում է.
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գնահատել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակը.
«Ռոնալդուի մոտ անկում չկա: Եթե սա անկում է, ապա կարելի է ասել, որ շատ մեծ թվով խաղացողներ հիմա վատ մարզավիճակում են: Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, բայց մենք հույս ունենք, որ նա չի կարողանա աչքի ընկնել ՊՍԺ-ի հետ խաղում:
Մենք կպատրաստվենք խաղին` ուշադրություն դարձնելով նրանց բոլոր ուժեղ կողմերին: Ռոնալդուն այդպիսի կողմերից մեկն է»,- Մբապեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք` «Ռեալն» ու ՊՍԺ-ն միմյանց հետ կմրցեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում: Առաջին խաղը կկայանա Մադրիդում փետրվարի 14-ին: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Փարիզում մարտի 6-ին: