Այս հրավառությունը տեսնելու փոխարեն կարելի է զգալ մատներով (Video)


09:00 , 7 փետրվար, 2018

Disney Research լաբորատորիան կարողացել է ստանալ համակարգ, որը թույլ է տալիս կույր և վատ տեսողությամբ մարդկանց զգալ հրավառությունը մատների ծայրերով: Աշխատանքը ստացել է Feeling Fireworks անվանումը։ Այն իրենից ներկայացնում է այնպիսի էկրան, որի հակառակ կողմում ամրացված են ջրային շարժական հեղուկացիրներ: Կույր մարդը կարող է մոտենալ էկրանին և զգալ այն, ինչը չի կարող տեսնել։ Կաթիլները արագության, հարվածի ուժի կառավարմամբ բախվում են էկրանին: