Դեբեդի գյուղապետը դիմել է ոստիկանություն՝ գայլերին կրակելու առաջարկով


21:20 , 6 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Լոռու մարզի Դեբեդ գյուղում պարբերաբար գրանցվող գայլերի հարձակումների մասին գյուղապետարանին ու պատկան մարմիններին ահազանգելուց բնակիչներն այլեւս հոգնել են:

Armtimes.com-ը բազմիցս է անդրադարձել խնդրին, ներկայացնելով գայլերի հարձակումներից տուժած բնակիչների խնդրանք պահանջն ու հորդորը գյուղապետարանից, մարզպետարանից ու կառավարությունից՝ թույլատրել գայլերի վնասազերծում իրականացնել թե գյուղի որսորդների, ու թե գյուղ ուղարկվածների կողմից, սակայն ինչպես բնակիչներն են փաստում՝ ամեն ինչ մնում է թղթի վրա միայն:

Գրեթե ամեն օր ու ամեն շաբաթ գայլերը հարձակվում են գյուղի դաշտերում ու սարերում արածող ձիերի երամակների վրա, բնակիչներին պատճառելով ֆինանսական լուրջ կորուստ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։