Թուրքիայի քաղաքացիներին արգելել են ուտելիս օգտվել ձախ ձեռքով


00:20 , 7 փետրվար, 2018

Թուրքիայում հուսահատ և անտեսանելի պայքար է ընթանում աշխարհիկ պետության կողմնակիցների և իսլամիստների միջև։ Այդ պայքարի տեսանելի դրսևորումներից մեկն է դարձել Կրոնի հարցերով վարչության կողմից վերջերս կայացված որոշումը։

Կրոնական գործիչները հրապարակել են ֆեթվա, որով մուսուլմաններին արգելում են ձախ ձեռքով սնունդ ուտելը և պահանջում հրաժարվել նման սովորությունից, հայտնում է Söscü պարբերականը։

Փաստաթղթում ասվում է, որ Մուհամմադ մարգարեն արգելել է սննդի ժամանակ ձախ ձեռքն օգտագործելը։

«Ձախ ձեռքով ուտում և խմում են դևերը, այդ իսկ պատճառով մարգարեն սովորեցրել է ուտել և խմել աջ ձեռքով»,-ասվում է ֆեթվայում։

Ձախ ձեռքով սննդի ընդունումը թույլատրվում է միայն ֆիզիկական վնասվածքների առկայության դեպքում։