Նյու Յորքի ոստիկաններին 40 հազար iPhone 7 է բաժանվել


00:00 , 7 փետրվար, 2018

Նյու Յորքի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանցագործներին բռնելիս կօգտագործեն iPhone սմարթֆոններ։

Ոստիկանական դեպարտամենտը սկսել է իր աշխատակիցներին բաժանել iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ։ Դրանց օգնությամբ ոստիկանները կպարեկեն փողոցներում և կորոնեն հանցագործներին, հայտնում է New York Daily News-ը։

Սմարթֆոններ են ստացել Հարավային Մանհեթենի պարեկային ծառայության 36 հազար աշխատակիցներ։ Apple-ի սարքերի տրամադրումը կապված է նոր տեխնիկայի անցնելու հետ։ Ոստիկանությունը սկսել է անցում կատարել ֆիննական Nokia-ից Apple-ի սարքերին։ Nokia-ից հրաժարվելու պատճառ է հանդիսացել Windows Phone օպերացիոն համակարգի աջակցության դադարեցումը։

Սմարթֆոնները հանդիսանում են նահանգի սեփականություն և ոստիկանների կողմից օգտագործվում են որպես աշխատանքային գործիք։

Թե որքան գումար է ծախսվել արդիականացման վրա, չի հաղորդվում։