Չինացի շինարարն ընկել է 80 սմ երկաթե ձողի վրա, որը խրվել է հետանցքից մինչև կրծքավանդակ


22:00 , 6 փետրվար, 2018

Չինաստանում շինարարը հրաշքով է ողջ մնացել՝ ընկնելով երկաթե ձողի վրա, որը մտել է հետանցքից և մխրճվել կրծքավանդակի մեջ։ Աշխատողը, ում անունը չի հաղորդվում, հրատապ հոսպիտալացվել է 2 մետր բարձրությունից ընկնելուց հետո, հայտնում է Mirror-ը։

 A Chinese construction worker was impaled by a two-foot-long steel bar

Նա աշխատանքների ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու ընկել 80 սմ մետաղական ձողի վրա, որը կիրառվել է բետոնի ամրացման համար։ Ձողի 60 սմ հատվածը հայտնվել է տղամարդու մարմնի մեջ։

 The pole entered his body through his backside and exited through his chest

Վիրահատությունը տևել է 6 ժամ։ Այժմ տղամարդը գտնվում է ծայրահեղ, սակայն կայուն վիճակում։ Բժիշկների խոսքով՝ նա բազմաթիվ ներքին վնասվածքներ է ստացել։ Վնասվել է նաև թոքերից մեկը։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։

 His co-workers say he lost his footing and fell from a height of six feet onto the pole