ԱՄՆ-ում կենդանաբանական այգու վագրը փորձել է աղջնակից խլել խաղալիքը


23:00 , 6 փետրվար, 2018

Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի կենդանաբանական այգում վագրը փորձել է Ռուբի անունով 3 տարեկան աղջկա ձեռքից խլել փափուկ խաղալիքը, սակայն նրան խոչընդոտել է պաշտպանիչ ապակին։ Գիշատչի անհաջող փորձերի զավեշտալի տեսանյութը նկարահանել է աղջկա մայրը։

Անհաջող փորձերից հետո վագրը պառկում է ապակու մոտ և աչքը չի հեռացնում գազանիկից՝ կրկին ու կրկին փորձելով ճանկել այն։