Ռուսական դպրոցները տեղյակ են եղել սպասվող հարձակումների մասին. ՌԴ ՔԿ նախագահ


14:00 , 6 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բասրիկինը հայտարարել է, որ ռուսական դպրոցներում տեղյակ են եղել սպասվող հարձակումների մասին. հայտնում է Интерфакс-ը:

Նրա խոսքով` նման գործերը պետք է քննիչների հատուկ վերահսկողության տակ գտնվեն:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին դեռահասը դանակով հարձակում էր գործել Սոսնովի Բոր գյուղի դպրոցի վրա և հրդեհել այն:Հունվարի 15-ին Պերմի դպրոցում երկու դեռահասներ դանակով հարվածներ էին հասցրել աշայերտներին և ուսուցչուհուն: Հարձակման հետևանքով տուժե; էր 15 մարդ: