Վանաձորում մորն ու դստերը վրաերթի ենթարկած վարորդը դիմել է փախուստի


16:30 , 6 փետրվար, 2018

Փետրվարի 4-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 73 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ և նրա 33-ամյա դստերը, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:

Տուժողները տեղափոխվել են հիվանդանոց: Նույն օրը, ժամը 20.30-ին, վարորդը Գուգարք գյուղից բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է քննություն: