Թրամփը Պ. Հովակիմյանին առաջադրել է Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում


09:50 , 6 փետրվար, 2018

Թրամփը Պ. Հովակիմյանին առաջադրել է Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում:

Հանձնաժողովն ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կազմում գործող անկախ մարմին է, որը որոշումներ է կայացնում ԱՄՆ քաղաքացիների պահանջների վերաբերյալ, օտարերկրյա կառավարությունների դեմ, հատուկ իրավասության շրջանակներում։

Հովակիմյանը, եթե հաստատվի Սենատի կողմից, կդառնա Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան հայերից մեկը։