Ծնողներն անընդհատ բողոքում են, որ երեխաներին չեն կարողանում կտրել համակարգչից: Գիտնական Շերլի Թերկլի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաներն իրենք են տառապում այն փաստից, որ ծնողներն ամբողջ օրը կախված են վիրտուալ կյանքից:
Հարցումների ընթացքում երեխաների մեծ մասը բողոքել է, որ հիմնականում իրենց հայրիկներին մեջքից է տեսնում, երբ նրանք նստած են համակարգչի դիմաց: Իսկ մայրիկները չափից ավելի ժամանակ են հատկացնում սմարթֆոններով համացանցային շփմանը: Աղջնակներից մեկը պատմեց, որ մայրիկն իր հետ չի խոսում, երբ դպրոցից տուն է տանում, քանի որ մի ձեռքով հեռախոսով նամակ է գրում: Այդ պատճառով նա ժամանակի ընթացքում դադարել է մայրիկին պատմել իրեն անհանգստացնող թեմաները:
Տնային գործերը, հոբբին, այդ թվում՝ և համակարգչային զբաղվածությունները բարձրացնում են օրգանիզմում դոֆամինի մակարդակը, որը պատասխանատու է հաճույքի մակարդակի բարձրացման համար:
Համացանցային շփման հակված մարդիկ խոստովանում են, որ այդ կերպ կարողանում են մոռանալ հոգսերն ու դուրս գալ սթրեսից: Ցավոք, այս դեպքում հոգս են համարվում նաև երեխաները, և ուղեղն ավտոմատ անջատում է նրանց հանդեպ հոգատարությունը: